396.08
7.57
405.65
+14
Եղանակը Երևանում
Հայ

Մենք բոլորս ամբողջ կյանքում մնում ենք աշակերտ. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

14:17
05 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

«Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում  այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, որ դրա հեղինակը ոչ թե իմ ուսուցիչը, այլ Օտտո ֆոն Բիսմարկն է ՝ Գերմանիայի «Երկաթե կանցլերը»։ Բայց կարևորը ոչ թե ասույթի հեղինակն էր, այլ որ նա էլ իրեն դեռ աշակերտ էր համարում՝ մեզ պարզապես ակնարկելով, որ սովորել անհրաժեշտ է լինելու ոչ միայն դպրոցական տարիների, այլև ողջ կյանքի ընթացքում։ Իմ առաջին ուսուցիչն իմ ծնողներն են, իսկ վերջինը․․․ Ինչպես Վարդգես Պետրոսյանի հայտնի հերոսը կասեր՝ վերջին ուսուցիչ չի լինում։ Ամբողջ կյանքում մենք շարունակում ենք սովորել, քանի որ ապրում ենք, որովհետև հենց դադարենք սովորել, կդադարենք ապրել», - նշվում է նախագահի շնորհավորական ուղերձում։

Ըստ նրա, մենք այսօր էլ շարունակում ենք սովորել մարդ լինել ու մարդ մնալ, ճանաչել ու պաշտել հայրենիքը, ապրել նրանով և այն ապրեցնել մեր մեջ, սովորում ենք ապրել ազատ երկրում, մտածել ու ստեղծել, դասեր քաղել հաջողություններից և ձախողումներից, ձգտել և հասնել մեր նպատակներին։

«Մենք սովորում ենք ոչ միայն օրվա դասը, այլև՝ կրկնում երեկվանն ու նախորդ օրվանը, որովհետև երեկվա օրն այսօրվա ուսուցիչն է։ Սովորում ենք վաղվա դասերը, այլապես անհնար է առաջ գնալ ու կատարելագործվել։ Յուրաքանչյուրիս մեջ մի քիչ ուսուցիչ կա, բայց բոլորս չէ, որ Ուսուցիչ ենք։ Մենք բոլորս ամբողջ կյանքում մնում ենք աշակերտ, իսկ մեզնից սակավները՝ Ուսուցիչ», - գրել է նախագահը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
14:26
02 Սեպտեմբերի 2022
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Որակավորված ֆիթնես մարզիչ նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
11:59
31 Օգոստոսի 2022
Երևանում մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
Երևանում նախօրեին մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
15:19
30 Օգոստոսի 2022
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. ՎԻԴԵՈ
14:44
26 Օգոստոսի 2022
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են (ՖՈՏՈ)
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են. ՖՈՏՈ
12:17
26 Օգոստոսի 2022
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
11:00
25 Օգոստոսի 2022
Herbalife Nutrition․ 10 տարի Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Անցած 10 տարվա ընթացքում բազմաթիվ Անկախ Գործընկերներ ամբողջ երկրից ընտրեցին ընկերության ընձեռած բիզնես հնարավորությունները և դարձան Herbalife Nutrition համայնքի մի մասը. ՎԻԴԵՈ
22:13
23 Օգոստոսի 2022
Ուշադրություն, Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է. ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում
Կարևոր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար. Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է
10:31
15 Օգոստոսի 2022
Պարբերական հիվանդությունն ու հղիությունը
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում ենք, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել
20:26
12 Օգոստոսի 2022
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում