ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռուս դերասանուհի Սոֆիա Կաշտանովան WomanHit-ին տված հարցազրույցում պատմել է հայ ամուսնու մասին և խոստովանել, որ իր ամուսինը «հենց այն» մարդն է:
«Մեր ընդհանուր տեսլականն այն է, որ պետք է սիրել այս աշխարհը, մարդկանց և հարգանքով վերաբերվել նրանց», - ասել է նա:
Կաշտանովան պատմել է, որ դեռ չի պատրաստում հայկական ուտեստներ, սակայն ամուսինը դրան ըմբռնումով է մոտենում: Կենցաղային հարցերում դերերը հստակ բաշխված են:
«Տան մաքրությունը պետք է ապահովի կինը», - ասել է դերասանուհին։
«Ամուսինս կիսով չափ հայ է, և նա ընտանիքի ու կնոջ պարտականությունների մասին ավելի արևելյան տեսակետ ունի: Ցավոք, ես չեմ մտնում այդ շրջանակների մեջ», – նշել է Կաշտանովան:
Ըստ դերասանուհու, ընտանիք կազմելու հիմնական խնդիրը ոչ թե պայքարն է տան տիրոջ կոչման համար, այլ այն, որ մարդիկ կրկնակի առավելություններ են ստանում, հնարավորություն` նայել խնդրին տարբեր տեսանկյուններից` տղամարդկային տրամաբանությամբ և կնոջ ինտուիցիայով, և ճիշտ լուծում գտնել:
«Նախընտրում եմ, երբ զույգերի միջև գործընկերային հարաբերություններ են, նման մոտեցումն ինձ ավելի ողջամիտ է թվոմ: Կանայք շատ ուժեղ ինտուիցիա ունեն և տղամարդու կողմից հիմարություն է չլսել կնոջ կարծիքը», - ասել է նա:
Վերջերս Մեքսիկայում Կաշտանովան լույս աշխարհ է բերել որդի, ում անվանակոչել են Ջորջ: Սակայն ամուսնու և երջանիկ հոր անունը դերասանուհին գաղտնի է պահում:-0-