Հայտնի է տարվա բառը

17.11.2018, 21:10
Ընտրվել է տարվա բառը։
Հայտնի է տարվա բառը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օքսֆորդի բառարանը հայտնել է տարվա բառը։ 

2018 թ.–ի տարվա բառը «թունավոր» ածականն է (toxic), հայտնում է euromag.ru-ն: 

Այս տարի բառարանի կայքում այդ բառով էջերի դիտումների քանակն ավելացել է 45%–ով, գրում է BBC-ն: 

Նշվում է, որ այդ բառն օգտագործվում է ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով` «թունավոր քիմիկատ», «թունավոր նյութ», «թունավոր գազ», «թունավոր մթնոլորտ», «թունավոր հարաբերություններ»։–0–