Հայտնի է աշխարհում լավագույն դիետաների եռյակը

10.02.2018, 19:21
Գիտնականները պարզել են լավագույն դիետաների եռյակը։
Հայտնի է աշխարհում լավագույն դիետաների եռյակը

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի գիտնականները, վերլուծելով հայտնի դիետաների 38 տարբերակներ, պարզել են լավագույն դիետաների եռյակը։

Նրանց կարծիքով, լավագույն դիետան DASH–ն է (Dietary Approaches to Stop Hypertension), որն անգլերենից թարգմանաբար նշանակում է դիետիկ մոտեցումներ հիպերտոնիայի դադարի հարցում։ Կատարյալ դիետայի էությունը աղի, շաքարի և ճարպերի նվազագույն քանակն է կամ դրանց բացակայությունը, գրում է menslife.com–ը։

Загружается новость ... "Лево"

Նման դիետան թույլ է տալիս նորմայի մեջ պահել զարկերակային ճնշումն ու վատ խոլեստերինի քանակը։ Փորձագետները պնդում են, որ նման սննդակարգը դեղորայքից ավելի արդյունավետ է բարձր ճնշման դեպքում։

DASH–ի հետ մեկտեղ արդյունավետ է նաև միջերկրածովային դիետան (ձուկ, թռչնամիս, ընկուզեղեն, ձիթապտղի ձեթ, ձիթապտուղ, մի փոքր գինի), որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, լավացնում է սրտի, ուղեղի աշխատանքն ու նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների և դիաբետի առաջացման ռիսկը։

Լավագույն դիետաների եռյակում է հայտնվել նաև ճկուն բուսակերական դիետան, որի ժամանակ պետք է ամբողջովին հրաժարվել մսեղենից, սակայն եթե ցանկությունը մեծ է, ապա դրա օգտագործումը թույլատրելի է։ Նման դիետաների կողմնակիցները կշռում են 15 տոկոսով ավելի պակաս, քան մսակերները։ Բացի այդ, նրանց մոտ քիչ է դիաբետով, ուռուցքային հիվանդություններով հիվանդանալու և սրտի կաթված ստանալու ռիսկը։–0–