Հայկական դրոշը ծածանվել է Աֆրիկայի ամենաբարձր լեռան գագաթին
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գլենդեյլի 27-ամյա բնակիչ Էնթոնի Ղանիմեն բարձրացրել է հայկական եռագույնն Աֆրիկայի ամենաբարձր լեռան` Կիլիմանջարոյի գագաթին: Այդ մասին հայտնում է asbarez.com-ը:
Ղանիմեն սկսել է բարձրանալ լեռը հուլիսի 11-ին և 8 օր անց հասել է գագաթին: Այնտեղ` բարձրութան վրա, նա ծածանել է հայկական դրոշը, որն այդ ամբողջ ընթացքում եղել է նրա պայուսակում:
«Բավականին տեղին եմ համարել բարձրացնել հայկական դրոշը գագաթ, հաշվի առնելով, թե ինչ տեղ է զբաղեցնում այն (դրոշը) իմ սրտում: Այդպ կերպ ես կարողացա հարգանքի տուրք մատուցել իմ համայնքին, ընտանիքին, ուսուցիչներին, դպրոցին և իմ դաստիարակներին ոչ միայն իրենց ջանքերի համար ինձ որպես հպարտ հայ դաստիարակելու գործում, այլ նաև ընդհանրապես հայ երիտասարդության զարգացման գործում», - նշել է Ղանիմեն: