Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները

23.07.2017, 14:15
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ:
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ: Հետազոտողներին հետաքրքրում էին ծանր սթրեսի հետևանքները: Ավելի ճիշտ, թե ինչպես է սթրեսն ազդում է մարդու ուղեղի և բջիջների ակտիվության վրա:

Загружается новость ... "Лево"

Հետազոտության ընթացքում գիտնականներն ապացուցել են, որ ուժեղ սթրեսը և երկարատև դեպրեսիան ճնշում են սպիտակ նյութի ակտիվությունը  (լատ. substantia alba), որը կենտրոնական նյարդային համակարգի բաղադրիչներից մեկն է: Միաժամանակ, սթրեսն ու դեպրեսիան խանգարում են ուղեղի բջիջներին ակտիվորեն փոխգործակցել միմյանց հետ, հաղորդում է Life.ru–ն։

Scientific Reports-ում հրապարակված ուսումնասիրությունն ապացուցում է, որ ուժեղ նյարդային խանգարումները և հարակից այլն հիվանդություններն ազդում են ոչ միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի, այլև ուղեղի գործունեության վրա: Բացի այդ, գիտնականներն ուղիղ կապ են գտել դեպրեսիայի և բջիջների ակտիվության միջև, ինչն իր հերթին կարող է հանգեցնել նեյրոնային հանգույցների խանգարումների և նպաստել այնպիսի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են Ալցհեյմերըի կամ Փարքինսոնի հիվանդությունները: -0-