Ձորագետ գյուղին հարակից թունելները 1 ամիս փակ են լինելու
24.01.2018,
17:09
Ձորագետ գյուղին հարակից թունելները փակ են լինելու մեկ ամիս:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհին հարակից թունելները փակ են լինելու մեկ ամիս, հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:
«Հունվարի 29-ից փետրվարի 28-ը շինարարական աշխատանքների իրականացման պատճառով Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի Ձորագետ գյուղին հարակից թունելները առավոտյան ժամը 08:00-ից երեկոյան 19:00-ն փակ են լինելու», – նշվում է հաղորդագրության մեջ։-0-