Ձմեռը չի պատրաստվում զիջել դիրքերը. սպասվում են ձյան տեսքով տեղումներ
08.02.2017,
11:48
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենա/. Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, չորեքշաբթի հանրապության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 9–12–ը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կանխատեսվում է թույլ ձյուն։
Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9–ի գիշերը կբարձրանա 2–4 աստիճանով, իսկ 10–ին Լռոիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5–7 աստիճանով։
Երևանում առաջիկա հինգ օրը սպասվում է ամպամած եղանակ, ջերմաստիճանը գիշերը կկազմի -8...-10, ցերեկը` 0...-2։–0–