413.17
4.01
386.14
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով. խախտումներ են հայտնաբերվել

17:59
26 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ:

Ինչպես հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, 2019թ.-ի hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վերաբերյալ ահազանգը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի աշխատակիցներն անմիջապես այցելել են այդ հանրային սննդի օբեկտ՝ փորձելով ճշտել, թե արդյոք առկա են մնացորդներ միջոցառման ժամանակ մատուցված սննդից:

Մնացորդներ չեն հայտնաբերվել և բանավոր հանձնարարական է տրվել վերացնելու առկա թերությունները: Հաջորդ օրն առավոտյան արդեն ՍԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է «Էմ Բի Ջի Գրում» ընկերությունում («Ծիրանի» ռեստորան) դիտարկում անցկացնելու հրաման:

Загружается новость ... "Лево"

«Վերահսկողության արդյունքներով թեև ընկերության սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանել են օրենսդրությամբ սահմանված նորմերին, սակայն հայտնաբերվել է ժամկետանց, առանց մակնշման և թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման) սննդամթերք: Մասնավորապես՝ ժամկետանց

մոնին (օշարակ)` 6 շիշ, հացուտիկ (տարտալետկա)՝ 2 հատ, պանիր ֆինլանդիա՝ 0.5 կգ, յոգուրտ՝  8 հատ, բաստուրմա՝ 1.5 կգ, մանանեխ հատիկավոր՝ 1 հատ, պահածոյացված կանաչ ոլոռ՝ 1 հատ, մարգարին՝ 25 հատ, սուջուխ՝ 5 կգ, ձու՝ 24 հատ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ առանց մակնշման հայտնաբերվել են սառեցրած հոն՝ 4.5 կգ, սառեցրած ելակ՝ 2.5 կգ, սառեցրած բալ՝ 1 կգ, սառեցրած բրուսնրիկա՝ 5.9 կգ, սառեցրած սալոր՝ 99.2 կգ, ասետրինայի թոք՝ 10 հատ, բաստուրմա խոզի՝ 10 կգ, պահածո տնական՝ 166 հատ, մուրաբա՝ 4 հատ, օղի տնական ծիրանի՝ 17 հատ, օղի տնական դեղձի՝ 5 հատ, օղի տնական խաղողի՝ 6 հատ, օղի տնական դամբուլի՝ 5 հատ, օղի տնական կեռասի՝ 9 հատ, օղի տնական դարչինի՝ 5 հատ, օղի տնական խրենի՝ 17 հատ:

Թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման)` սուրճ մալոնգո դեկաֆ՝ 4 տուփ 20 հատ, նարշարաբ՝ 96 հատ, թահին՝ 6 հատ, սուրճ մալոնգո էսպրեսսո՝ 9 հատ, սուրճ կաֆֆա՝ 34 հատ, սոուս սվիթ չիլի՝ 24 հատ, սոուս դեմիգլաս՝ 7 հատ, նեսկաֆե՝ 10 հատ, սուրճի թխվածքաբլիթ՝ 7 հատ, տաք շոկոլադ՝ 7 հատ:

Նշված սննդամթերքն ամբողջությամբ հանվել է իրացումից, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, որոնք կատարվել են:

Աշխատանքից ժամանակավորապես հեռացվել է խոհանոցի այն աշխատակիցը, որի մոտ, ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:52
18 Սեպտեմբերի 2023
Գիտնականները նշել են ինսուլտի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
Գիտնականները նշել են ուղեղի կաթվածի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
15:25
11 Սեպտեմբերի 2023
Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները
Եգիպտացորենն առանձնանում է ոչ միայն իր հնագույն ծագմամբ, այլև բաղադրությամբ
14:47
11 Սեպտեմբերի 2023
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
14:15
11 Սեպտեմբերի 2023
Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները
Յուրաքանչյուր տանը կարելի է գտնել չորացրած մեխակ, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին
13:37
11 Սեպտեմբերի 2023
Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք նռան 5 առավել օգտակար հատկությունները
11:29
07 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում հայտնաբերվել է միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի 36-ամյա քաղաքացի
Երևանում կենտրոնում հայտնաբերվել է Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող 36-ամյա մի քաղաքացի
12:57
31 Օգոստոսի 2023
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
13:03
30 Օգոստոսի 2023
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
14:00
28 Օգոստոսի 2023
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Դուք կարող եք հսկայական միջոցներ ծախսել երիտասարդացնող թանկարժեք կոսմետիկայի կամ պրոցեդուրների վրա, բայց մաշկը շարունակի ծերանալ
13:37
28 Օգոստոսի 2023
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո. ՎԻԴԵՈ
13:00
28 Օգոստոսի 2023
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
5 ամենաօգտակար միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
13:47
15 Օգոստոսի 2023
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Քաշը կորցնելը հեշտ բան չէ, բայց այդ անելու ամենաարդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն ու ճիշտ սննդակարգն է: Սակայն այդ դեպքում էլ արդյունք չի լինի, եթե կան սնվելու վատ սովորություններ