Բժիշկները նշել են շարֆերի հիմնական վտանգը

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Woodford Medical բրիտանական բժշկական կենտրոնի մաշկաբան և կոսմետոլոգ Մերին Փաթերսոնը (Meryn Patterson) հայտնել է, որ ձմռանը օգտագործվող շարֆը, որը հաճախակի չեն լվանում, կարող է վնասել առողջությանը, հայտնում է life.ru-ն` հղում անելով Daily Mail-ին:
Ըստ բժիշկների, շարֆի ոչ հաճախակի լվանալը հանգեցնում է ծակոտիների խցանման, կզակի, պարանոցի, մեջքի վրա բշտիկների առաջացման:
Փաթերսոնը նշել է, որ շարֆն անհրաժեշտ է լվանալ նույնքան հաճախ, որքան ամենօրյա հագուստը։
«Եթե դուք կիպ նստող հագուստը կրում եք երկրորգ անգամ` նախապես չլվանալով այն, դա կարող է հանգեցնել բշտիկների առաջացման հագուստի վրա մնացած քրտինքի հետքերի և մաշկի հետ մշտական շփման պատճառով», – նշել է նա։
Մաշկաբանի խոսքով, սինթետիկ կտորներից կարված հագուստն ավելի շատ է վատացնում իրավիճակը, իսկ բամբակյա հագուստը, հակառակը, նպաստում է քրտինքի ավելի արագ գոլորշիացմանը։–0–