Ավինյան. Սևանը կորցնելու վտանգ կա

16.07.2019, 15:39
Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:
Ավինյան. Սևանը կորցնելու վտանգ կա

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանին: Այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` հանդես գալով կայուն զարգացման նպատակների  իրագործման համատեքստում «կլիմայի տնտեսության» և էներգետիկ արդյունավետության մեջ ներդրումների կայուն զարգացմանը նվիրված կոնֆերանսին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ին, միջոցառումը տեղի է ունեցել կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովի շրջանակում:

Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:

Загружается новость ... "Лево"

«Կլիմայի փոփոխությունից առավել տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է իրավիճակ, երբ մենք կանգնել ենք Սևանա լճի կորստի առաջ», - ասաց Ավինյանը:

Ինչպես նշեց փոխվարչապետը, ներկա պահին Հայաստանի իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ճանապարհը գտնելու ուղղությամբ:

«Եվ առաջին հերթին մենք փորձում ենք բարձրացնել լճի ջրի մակարդակը, մոտավորապես 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ ավելի շատ ջուր է հարկավոր լճում», - նշեց նա:

Դրա շնորհիվ, ինչպես նա նշեց, սառը ջրի մակարդակը կլինի ավելի ցածր, ինչը թույլ կտա պահպանել Սևանը որպես լիճ, համենայն դեպս մոտակա ապագայում:

«Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում է նաև բուսական և կենդանական աշխարհը», - հավելեց նա:

«Կարծում եմ, որ Հայասանում երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին, մինչև որ այն հարվածեց երկրի սրտին: Հիմա մենք հասկանում ենք, որ դրանք շատ լուրջ խնդիրներ են: Շրջակա միջավայրի խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Այդ իսկ պատճառով մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին», - նշեց Ավինյանը:

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի խնդիրների կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ Սևանա լճի ջրի մակարդակը մինչև 2030 թ.-ը նախատեսվում է բարձրացնել 6 մետրով, ինչը թույլ կտա բարձրացնել Սևանի ջրի մակարդակը մինչև 42 մլրդ խորանարդ մետր: Այդ ցուցանիշը ռազմավարական ռեսուրս է:-0-