Երևանում սրճարանների ապամոնտաժման դեմ ակցիայի մասնակիցը և ոստիկանը հոսպիտալացվել են

14.03.2019, 16:53
Նրանք հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Երևանում սրճարանների ապամոնտաժման դեմ ակցիայի մասնակիցը և ոստիկանը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Օպերայի շենքի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ ակցիայի մասնակիցը և ոստիկանության ներկայացուցիչը վիրավորում են ստացել Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած քաշքշուկների ժամանակ: Նրանք հոսպիտալացվել են «Հերացու» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Загружается новость ... "Лево"

Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակն առավոտից լարվել էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը: Մաշտոցի պողոտայում և Թումանյանի փողոցի խաչմերուկում իրավիճակը լարվել էր։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Մաշտոցի պողոտան, իսկ ոստիկանները հեռացնում էին նրանց ճանապարհի երթևեկելի հատվածից։ 

«Ոստիկանության աշխատակիցը /1992 թ./ ստացել է գլխի, իսկ քաղաքացին /1953թ./ ստացել է գոտկային շրջանի վնասվածք: Տուժացների առողջական վիջակը բավարար է, նրանք հետազոտվում են»,- ասաց Դանիելյանը:-0-