ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի վարչական շրջաններից մեկում 8 ժամով կդադարեցվի գազամատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի թվով 166 առանձնատների գազամատակարարումը», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Ընկերությունը հայցում է պառողների ներողամտությունը:-0-