Երևանի կենտրոնական փողոցներում հայտնվել են հեծանվային երթուղիներ
19.11.2018,
16:23
Երևան քաղաքում սկսում է նախապես հայտարարած հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում սկսում է նախապես հայտարարած հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, 2018թ.-ի նոյեմբերի 19-ին նշված նշաններով կկահավորվեն Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները և Գր. Լուսավորչի փողոցը:-0-