Սիրունիկ Ջուլիա Ռոբերտսը փորձել է հայտնի հայուհու կերպարը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը փորձել է հայտնի հայուհու կերպարը Էլեն Դեջեներսի հեռուստաշոուի ժամանակ։
Ջուլիան վերջերս էջ է բացել Instagram–ում, և Էլենը որոշել է օգնել նրան ունենալ ավելի շատ բաժանորդներ, ինչի համար առաջարկել է փորձել նոր կերպար։
Դեջեներսը Ռոբերտսին հարցրել է, թե արդյոք աստղը ծանո՞թ է Քիմ Քարդաշյանի հետ, ինչից հետո բեմ են դուրս բերել խալաթ և հատուկ սիլիկոնային կրծքեր` հագցնելով այդ ամենը Ռոբերտսի վրա։
Դրանից հետո Դեջեներսն առաջարկել է Ռոբերտիսն լուսանկարվել ուտելիքի հետ և ստուդիա են հրավիրել Մարտա Ստյուարտին` թխվածքով։ Ստյուարտն ամերիկացի գործարար է, հեռուստահաղորդավարուհի և գրող, ով հարստացել է ու հայտնի դարձել տնային տնտեսություն վարելու խորհուրդների շնորհիվ։
Բեմում հանկարծակի հայտնվել է դերասան Դերմոտ Մալրունին, ով Ռոբերտսի հետ խաղացել է «Լավագույն ընկերոջ հարսանիքը» և «Վերադարձ տուն» ֆիլմերում։
Շոուի ընթացքում ինչպես հաղորդավարուհին, այնպես էլ հրավիրված հյուրերը լուսանկարվել են նոր կերպարով հանդես եկած Ռոբերտսի հետ, ով շատ նման էր Քիմ Քարդաշյանի կերպարին։–0–