Սամվել Կարապետյանի ընկերությունը ներառվել է ՌԴ–ի խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում. Forbes
29.09.2018,
13:25
«Տաշիր» ընկերությունների խումբը, որը գլխավորում է հայ գործարար Սամվել Կարապետյանը, ներառվել է Forbes–ի վարկանիշի 200 ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Տաշիր» ընկերությունների խումբը, որը գլխավորում է հայ գործարար Սամվել Կարապետյանը, ներառվել է Forbes–ի վարկանիշի 200 ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում և զբաղեցրել 48–րդ տեղը։
Առաջին տեղում «Լուկոյլ» նավթային ընկերությունն է, երկրորդը` X5 Retail Group մանրածախ ընկերությունը, երրորդը` «Սուրգուտնեֆտեգազ» նավթային ընկերությունը։–0–