«Ռոսիա» կինոթատրոնի երևանյան շենքը ներառվել է սովետական մոդեռնիզմի տպավորիչ շենքերի թոփ-10-ը
28.08.2019,
11:17
«РБК Недвижимость» ռուսական պարբերականը կազմել է սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցուցակը, որոնք արժե տեսնել:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «РБК Недвижимость» ռուսական պարբերականը կազմել է սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցուցակը, որոնք արժե տեսնել:
«Սովետական մոդեռնիզմի ժամանակաշրջանում թանգարանները, սրճարանները, թատրոնները և անգամ բնակելի շենքերը ժամանակի «մանիֆեստ են» եղել: Այդ ժամանակաշրջանի ճարտարապետական ժառանգությունը կարելի է ուսումնասիրել ոչ միայն գրքերում, այլ նաև ճանապարհորդելով Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: ԽՍՀՄ նախկին անդամ յուրաքանչուր պետության խոշոր քաղաքներում կարելի է տեսնել շենքեր, որոնք առանձնանում են մնացած շենքերի ֆոնին», - նշվում է հոդվածում:
Ցուցակում ներկայացված է նաև «Ռոսիա» կինոթատրոնի շենքը Երևանում:-0-