Փաշինյանը հայտնել է Հայաստանում գործազուրկների թվի նվազման մասին

14.08.2019, 16:17
«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - նշել է վարչապետը:
Փաշինյանը հայտնել է Հայաստանում գործազուրկների թվի նվազման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Վարչապետը հայտնել է նաև, 2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով:

«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - նշել է վարչապետը:

Հայաստանում 2018 թ.-ին գործազրկության մակարդակը, ըստ Ազգային վիճագրական կոմիտեի տվյալների, կազմել է 20,4%` 2017 թ.-ի 20,8% համեմատ:

Համաձայն Կոմիտեի նոր մեթոդաբանության տվյալների, 2018 թ.-ին Հայաստանում գործազուրկների թիվը կազմել է 234 հազար մարդ` 2017 թ.-ում 236,5 հազար մարդու համեմատ: Միաժամանակ աշխատողների թիվը Հայաստանում 2018 թ.-ին աճել է 1,4%-ով` մինչև 915.5 հազար մարդ:

2018 թ.-ի տվյալներով Հայաստանի աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 015.3 մարդ` 2017 թ.-ի 2 021.3 մարդու համեմատ:

Ըստ Կոմիտեի, հին մեթոդաբանությամբ գործազրկության մակարդակը կազմել է 16.3%, ինչը 1,5 տոկոսային կետով ավելի քիչ է, քան 2017 թ.-ին:–0–