Փաշինյանն ու Մակրոնը մարեցին լեգենդար Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշով գեղաթերթիկ (ՖՈՏՈ)

11.10.2018, 12:25
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը մարեցին նամականիշով գեղաթերթիկ`նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային։
Փաշինյանն ու Մակրոնը մարեցին լեգենդար Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշով գեղաթերթիկ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում մարեցին նամականիշով գեղաթերթիկ`նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային։

Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1–ի գիշերը Ֆրանսիայում հարավում գտնվող իր տանը։ Ազնավուրի վերջին ցանկության համաձայն, նա հուղարկավորվել է Ֆրանսիայում` իր ծնողների կողքին։

Загружается новость ... "Лево"

ՄՀՀ–ում հոկտեմբերի 11–12–ին անցկացվող գագաթնաժողովին կմասնակցի ՖՄԿ–ում ներառված երկրների 83 ներկայացուցիչ, ինչպես նաև այդ միջազգային կառույցի գործընկերներն ու դիտորդները։ Գագաթնաժողովի մասնակիցների թվում են այնպիսի երկրների առաջնորդներ, ինչպիսիք են Կամերունը, Կամբոջիան, Բուրունդին, Բուրկինա Ֆասոն, Բելգիան, Եգիպտոսը, Հունաստանը, Գվինեան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Սենեգալը, Սեյշելյան կղզիները, Շվեյցարիա, Թունիսը, Վիետնամը, Վանուատուն, Գանան, Արգենտինան, Լիտվան, Կոսովոն, Վրաստանը, ԱՄԷ–ն, Մեքսիկան, Մոնտենեգրոն, Էստոնիան, Ուկրաինան, Սերբիան, Սլովակիան։

Միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի 7–ին։ Այդ օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) անցկացվեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105–րդ նստաշրջանը։ Հոկտեմբերի 8–9–ը ՄՀՀ–ում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի 35–րդ նախարարական երկօրյա համաժողովը, որի շրջանակում նախարարները քննարկեցին համատեղ հայտարարության տեքստը, որը կընդունվի ՖՄԿ–ի գագաթնաժողովի արդյունքում։ Ֆրանկոֆոնիայի օրերի կուլմինացիան կդառնա հոկտեմբերի 11–ին Հանրապետության Հրապարակում նախատեսված գալա–համերգը, որին մասնակցելու են աշխարհահռչակ երգչուհիներ ZAZ–ը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիջոն, ինչպես նաև DJ Folamour–ը։ Գալա–համերգի եզրափակիչ մասը նվիրված է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին։–0–

 - рис.1