Մոսկվայում տղամարդը iPhone XS–ի համար վճարել է վաննայում լցված կոպեկներով (ՎԻԴԵՈ)

13.11.2018, 20:31
Մոսկվայում գնորդը iPhone XS–ի համար վճարել է մետաղադրամներով, որոնք լցված են եղել մեծ վաննայի մեջ։
Մոսկվայում տղամարդը iPhone XS–ի համար վճարել է վաննայում լցված կոպեկներով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում գնորդներից մեկը iPhone XS–ի համար վճարել է մետաղադրամներով, որոնք լցված են եղել մեծ վաննայի մեջ։

iPhone XS–ն արժե 100 990 ռուբլի, գրում է Վեդոմոստին։

Վաճառողին պահանջվել է մոտ 1,5–2 ժամ անհրաժեշտ մանրադրամը հաշվելու համար։ Գնումից հետո հաճախորդները հեռացել են խանութից վաննայի հետ միասին, որտեղ դեռ մնացել են մետաղադրամներ։–0–