435.48
4.36
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

Լեոնտևը ներողություն է խնդրել ՀՀ վարչապետից իր «ոչ այնքան կոռեկտ մեկնաբանությունների» համար

11:54
14 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի «ԳլավՏեմա» հաղորդման եթերներում, որոնք հեռարձակվել են Հայաստանում ժողովրդական բողոքների հետ կապված ամենաթեժ օրերին, հաղորդման հեղինակներ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը մանրամասն վերլուծում էին Հայաստանում ստեղծված իրավիճակը։

Վրդովմունքի ալիք է բարձրացրել «Կոմսոմոլսկայա պրավդա» (ԿՊ) ռադիոյի եթերում հեռարձակվող «ԳլավՏեմա» («ГлавТема») հաղորդումը (ապրիլի 26–ի և մայիսի 3–ի թողարկումներ)` Միխայիլ Լեոնտևի, Իլյա Սավելևի և Միխայիլ Յուրևի մասնակցությամբ։

Загружается новость ... "Лево"

Կիրակի` մայիսի 13–ին, «ԳլավՏեմայի» հաղորդավարներից Միխայիլ Լեոնտևը «Կոմսոմոլսկայա պրավդային» է մեկնաբանել իրավիճակի զարգացումը։

«Այո, ես անձնական ներողություն եմ խնդրել Փաշինյանից։ Դա տեղի է ունեցել շաբաթ օրը», – ասել է Լեոնտևը։

Պատասխանելով այն հարցին, թե տեքստում առկա՞ է, արդյոք, «Ներողություն եմ խնդրել չափազանց էմոցիոնալ և անվայել մեկնաբանությունների» համար ձևակերպումը` Լեոնտևը նշել է. «Այնտեղ եղել են «չափազանց էմոցիոնալ և ոչ այնքան կոռեկտ մեկնաբանություններ»»։

«Ավելացնեմ, այնտեղ նշված է, որ այս կամ այն իրադարձությունների մասին կարծիքների որևէ տարբերություն չի կարող արդարացնել կտրուկ և ոչ կոռեկտ արտահայտությունները։ Մոտավորապես այսպես է գրված։ Եվս մեկ անգամ ընդգծել եմ, որ տեղեկատվական և քաղաքական ծրագրերում արված իմ մեկնաբանություններն արտահայտում են իմ անձնական կարծիքը, որը որևէ կապ չունի այն ընկերության հետ, որտեղ աշխատում եմ։ Ինձ համար դա նմանատիպ ձևաչափերում մասնակցելու միակ հնարավորությունն է։ Ես սա կրկնում եմ խուլերի և անգաժավորվածների համար. երբ տալիս եմ պաշտոնական մեկնաբանություններ, միշտ հանդես եմ գալիս որպես պաշտոնական անձ։ Սակայն քաղաքական թեմաներին նվիրված իմ մեկնաբանությունները որևէ կապ չունեն ընկերության հետ և չեն կարող ունենալ», – ընդգծել է Լեոնտևը։

Նա նաև նշել է, որ կորպորատիվ պրակտիկայում կա դիսքլեյմեր հասկացությունը, որի դեպքում ընկերությունն իր վրայից հանում է պատասխանատվությունը` ընդգծելով, որ այդ կարծիքն անձնական է։

«Ես հազար անգամ դա ասել եմ։ Բացարձակ անընդունելի եմ համարում ինձ վերագրել կորպորատիվ ինչ–որ պաշտոններ և իմ մեկնաբանությունները ներկայացնել որպես ընկերության մեկնաբանություններ։ Նման դեպքում, ցավոք, դա ամենասարսափելին չէ, ես ստիպված կլինեմ դադարեցնել ցանկացած գործունեություն, բացի պաշտոնական պարտականությունների կատարումը։ Կարծում եմ, որ դա արդար չէ, սխալ է և անազնիվ», – ավելացրել է Լեոնտևը։

Պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է, արդյոք, համարել, որ կոնֆլիկտը սպառված է` Լեոնտևը նշել է. «Ես ոչինչ չեմ կարծում։ Ես ներողություն եմ խնդրել, և ինձ համար կոռեկտ չէ ինչ–որ բան կարծել»։

Լեոնտևը չգիտի` եղե՞լ է, արդյոք, ինչ–որ արձագանք հայկական կողմից։

Загружается новость ... "Право"

«Չգիտեմ, ոչ։ Ես որևէ արձագանք չեմ սպասում։ Պարզապես կարծում եմ, որ ուղղեցի սխալը։ Դա, իհարկե, մեր դաշնակից երկրի` լեգիտիմորեն ընտրված վարչապետն է։ Եվ այդ փաստը կասկածից վեր է», – ընդգծել է նա ու ավելացրել, որ ներողություն է խնդրել գրավոր տեսքով։

«Ես նամակ են հղել, անձնական նամակ, դեսպանության միջոցով, ինձ օգնեցին փոխանցել այն», – պարզաբանել է Լեոնտևը։

Մայիսի 5–ին ՌՀՄ–ն հայտարարություն է տարածել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում Հայաստանի և հայերի հասցեին հնչած արտահայտությունների կապակցությամբ։ Հայտարարությունը հրապարակվել է ՌՀՄ–ի պաշտոնական կայքում։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, ու ՌՀՄ–ն խորապես վրդովված է Հայաստանի հասցեին հնչած անպատկառ և ցինիկ արտահայտությունների կապակցությամբ, հաղորդման մասնակիցներն ամենացինիկ ձևով վիրավորել են մի ամբողջ ժողովրդի։

ՌՀՄ–ն պայքարելու է, որպեսզի վերը նշված հաղորդման անձանց վարքին տրվի համապատասխան գնահատական ռուսական օրենսդրության մեջ այդ գործողությունների համապատասխանության տեսանկյունից` ծայրահեղականությանը հակազդելու, բռնության կոչերի և ազգամիջյան թշնամանքի հատկանիշներով։

ՌՀՄ–ի անունից համապատասխան հայցն արդեն փոխանցվել է ՌԴ նախագահին, «Կոմսոմոլսկայա պրադվայի» գլխավոր տնօրենին և դատախազությանը, և մենք հուսով ենք, որ նրանք պատշաճ ուշադրության կարժանացնեն այս հարցը։

Երևանում ՌԴ դեսպանատունը ևս հանդես է եկել հայտարարությամբ ու հիշեցրել, որ «ՀՀ–ում վերջին շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին գործն է»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեոնտևի հայտարարությունները, նշել է, որ դրանք չունեն և չեն կարող որևէ ընդհանուր կապ ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա