Քանյեն կատարեց երազանքս. Քիմը գրառում է կատարել Twitter-ում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ում իր կերպարով ստեղծված Բարբի տիկնիկի մասին։
Նա պատմել է, որ հանրահայտ Mattel ընկերությունը, որը զբաղվում է հայտնի Բարբի տիկնիկների արտադրությամբ, պատրաստվում էր իր պատկերով Բարբի տիկնիկ ստեղծել, սակայն ավելի ուշ գործարքը չեղարկվել է:
«Հետո գործարքը չեղարկվեց, և Kim K Barbie–ն այլևս չարտադրվեց։ Քանյեն գիտեր, թե որքան է դա ինձ տխրեցրել, նա զանգել է Mattel–ին և կատարել իմ բոլոր երազանքները` պատրաստելով տիկնիկի իմ կերպարը հատուկ ինձ համար», – գրել է Քիմը Twitter-ում` հրապարակելով այն look–ը, որով պատրաստվել է տիկնիկը։–0–
Have the best story about this look! I had a Barbie deal & she was going 2 wear this exact look! Then the deal got cancelled, the Kim K Barbie would no longer B produced. Kanye knew how sad I was, called Mattel & made all my dreams come true by having my prototype made just 4 me! https://t.co/F1r2Ai8WWC
— Kim Kardashian West (@KimKardashian) January 11, 2019