413.47
4
386.35
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում գրեթե հաղթահարել են տուբերկուլյոզը

17:31
11 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տուբերկուլյոզը որպես հիվանդություն վերանում է, երկուշաբթի հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հանդես գալով մարդու իրավունքների և հասարակական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստում։

Ըստ նրա, ներկա պահին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները հիվանդությունը հաղթահարելու համար, այդ թվում` երկրում գործող բժշկական կառույցների շնորհիվ, որոնց թիվը ժամանակի ընթացքում նույնպես կկրճատվի:

«Մենք մտադիր ենք օգտագործել մեր բոլոր ուժերն առողջապահության ոլորտում, որոնք ձևակերպվել են այս տարիների ընթացքում, ինչի կապակցությամբ նախատեսվում է վերապրոֆիլավորել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Թոքաբուժության ազգային կենտրոնի: Կառույցը կզբաղվի ոչ միայն տուբերկուլյոզի հարցերով, այլ նաև թոքային այլ հիվանդություններով, քանի որ ունի լավ ենթակառուցվածք», - ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ ներկայացված են արդեն կենտրոնի ծառայությունների գները, ինչը թույլ կտա ներգրավել հաճախորդներին և նպաստել բուժկենտրոնի զարգացմանը:

Ընդ որում, ըստ նախարարի, դա չի նշանակի տուբերկոլյոզի դեմ պայքարի ավարտ, այդ նպատակներով ամեն տարի հատկացվում է 5 մլրդ դրամ պետպատվերի համար, ինչը լավ ազդեցությունը ունենում և բերում է հիվանդության նվազեցմանը:

Ըստ նրա, նախատեսվում է նաև լուծարել տուբերկուլյոզի սենյակները պոլիկլինիկաներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, տուբերկոլյոզն աշխարհում ամենամահաբեր վարակիչ հիվանդությունն է, որն առաջ է անցնում ՁԻԱՀ-ից: 2017 թ.-ին աշխարհում տուբերկուլյոզով վարակվել է 10 մլն մարդ, մահացել է 1,6 մլն.: Ընդ որում, շնորհիվ միջազգային հանրության ջանքերի 2000 թ.-ից սկսած հնարավոր է դարձել կանխել 54 մլն մահ տուբերկուլյոզից և հասնել ամեն տարվա վարակների 2–տոկոսանոց կրճատման:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:52
18 Սեպտեմբերի 2023
Գիտնականները նշել են ինսուլտի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
Գիտնականները նշել են ուղեղի կաթվածի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
15:25
11 Սեպտեմբերի 2023
Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները
Եգիպտացորենն առանձնանում է ոչ միայն իր հնագույն ծագմամբ, այլև բաղադրությամբ
14:47
11 Սեպտեմբերի 2023
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
14:15
11 Սեպտեմբերի 2023
Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները
Յուրաքանչյուր տանը կարելի է գտնել չորացրած մեխակ, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին
13:37
11 Սեպտեմբերի 2023
Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք նռան 5 առավել օգտակար հատկությունները
11:29
07 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում հայտնաբերվել է միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի 36-ամյա քաղաքացի
Երևանում կենտրոնում հայտնաբերվել է Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող 36-ամյա մի քաղաքացի
12:57
31 Օգոստոսի 2023
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
13:03
30 Օգոստոսի 2023
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
14:00
28 Օգոստոսի 2023
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Դուք կարող եք հսկայական միջոցներ ծախսել երիտասարդացնող թանկարժեք կոսմետիկայի կամ պրոցեդուրների վրա, բայց մաշկը շարունակի ծերանալ
13:37
28 Օգոստոսի 2023
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո. ՎԻԴԵՈ
13:00
28 Օգոստոսի 2023
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
5 ամենաօգտակար միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
13:47
15 Օգոստոսի 2023
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Քաշը կորցնելը հեշտ բան չէ, բայց այդ անելու ամենաարդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն ու ճիշտ սննդակարգն է: Սակայն այդ դեպքում էլ արդյունք չի լինի, եթե կան սնվելու վատ սովորություններ