555.06
6.72
478.42
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք

15:51
22 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է առողջապահության նախարարությունը:

«Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ,  հիվանդը տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց», - նշվում է տարածած հաղորդագրությունում: 

Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:

«Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել», - նշվում է հաղորդագրությունում:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:08
16 Հոկտեմբերի 2021
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը
15:55
13 Հոկտեմբերի 2021
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ
16:03
06 Հոկտեմբերի 2021
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից
11:57
05 Հոկտեմբերի 2021
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը (ՖՈՏՈ)
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը.ՖՈՏՈ
11:42
05 Հոկտեմբերի 2021
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
10:46
05 Հոկտեմբերի 2021
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
00:50
05 Հոկտեմբերի 2021
Դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները.Mash
Սոցցանցերում հայտնում են, որ դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները
23:32
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
20:10
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
15:40
04 Հոկտեմբերի 2021
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
19:25
28 Սեպտեմբերի 2021
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են