Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի իջեցում

29.06.2019, 15:37
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի իջեցում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:  

Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-