«Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել (ՎԻԴԵՈ)

15.10.2019, 14:25
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը:
 «Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել  (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը, որը կնշվի հոկտեմբերի 26-ին:

«Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը», - գրել է վարչապետը` հավելելով, որ այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում:

Վանաձորում այդ օրն առաջին անգամ կմիացվեն ձայնային էֆեկտով աննախադեպ երգող շատրվանները: Ավելի վաղ նմանատիպ նախագիծ իրականացվել է Գյումրիում:-0-