Գիտնականները նշել են, թե որքան երկար կարող են պահպանվել կորոնավիրուսի հակամարմինները
02.11.2020,
10:31
Գիտնականները նշել են, թե որքան երկար կարող են պահպանվել կորոնավիրուսի հակամարմինները

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի հակամարմինները կարող են հիվանդի օրգանիզմում պահպանվել մինչև հինգ ամիս։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, նման եզրակացություն են ներկայացրել Նյու Յորքում գործող Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի մասնագետները Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ։ Նշվում է, որ հակամարմինները կարող են պահպանվել օրգանիզմում հինգ ամիս, եթե մարդը հիվանդությունը տարել է թեթև կամ չափավոր։
Ավելի վաղ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի գլխավոր փորձագետ Նիկիտա Լոմակինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ հումորալ իմունիտետը կարող է վերանալ երեք–հինգ ամիս անց, ինչը նշանակում է, որ բարձր է կրկին վարակվելու ռիսկը։
Հումորալ (հակամարմնային) իմունիտետի հիմնական ֆունկցիան է պաշտպանել օրգանիզմը գենետիկորեն օտարածին նյութի (բակտերիա, վիրուս և այլն) ներթափանցումից, բազմացումից և տարածումից։ Հիվանդության ժամանակ ձևավորվում է նաև բջջային իմունիտետ, որում հակամարմինները չեն մասնակցում։–0–