-273
Եղանակը Երևանում
Հայ

Գավառի մանկատուն մատակարարվել է փչացած միս

16:23
25 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ:

«Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ», - հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այսպես, հայտով պահանջված 10 կգ պղպեղը և 50 կգ կշռով խնձորն ուղղակի բացակայել են, իսկ 40 կգ միսը մատակարարվել է սառնարանային պայմաններ չունեցող տրանսպորտային միջոցով: Մսի արտաքին տեսքի զննությամբ պարզվել է, որ այն ունի գույնի փոփոխություն, առկա են շագանակագույն կտորներ, տհաճ հոտ, մկաններն ու ջլերը մուգ դեղնավուն են եղել:

Հաշվի առնելով ներկայացված փաստերը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պայմանագրի համաձայն, եռօրյա ժամկետ է սահմանել մատակարար «Ֆոտոն» ՍՊԸ-ի համար՝ ներկայացված թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ համակարգում գործող հաստատություններին մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական և քանակական համապատասխանությունը պայմանագրերով սահմանված տեխնիկական բնութագրերին լինելու է նախարարության համապատասխան բաժինների ուշադրության կենտրոնում: Վերհանված թերությունները ողջամիտ ժամկետում չվերացնելու դեպքում նախարարությունը դիմելու է պայմանագրերով նախատեսված պատժամիջոցներին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
14:26
02 Սեպտեմբերի 2022
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Որակավորված ֆիթնես մարզիչ նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
11:59
31 Օգոստոսի 2022
Երևանում մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
Երևանում նախօրեին մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
15:19
30 Օգոստոսի 2022
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. ՎԻԴԵՈ
14:44
26 Օգոստոսի 2022
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են (ՖՈՏՈ)
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են. ՖՈՏՈ
12:17
26 Օգոստոսի 2022
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
11:00
25 Օգոստոսի 2022
Herbalife Nutrition․ 10 տարի Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Անցած 10 տարվա ընթացքում բազմաթիվ Անկախ Գործընկերներ ամբողջ երկրից ընտրեցին ընկերության ընձեռած բիզնես հնարավորությունները և դարձան Herbalife Nutrition համայնքի մի մասը. ՎԻԴԵՈ
22:13
23 Օգոստոսի 2022
Ուշադրություն, Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է. ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում
Կարևոր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար. Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է
10:31
15 Օգոստոսի 2022
Պարբերական հիվանդությունն ու հղիությունը
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում ենք, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել
20:26
12 Օգոստոսի 2022
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում