Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին. այն, ինչ տեղի է ունեցել ահավոր է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31.03.2017, 15:15
Աշխարհահռչակ անգլիացի կոմպոզիտոր, երգիչ Էլթոն Ջոնը Facebook-ի իր էջում հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի` մեծ էկրաններ դուրս գալու մասին:
Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին. այն, ինչ տեղի է ունեցել ահավոր է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ անգլիացի կոմպոզիտոր, երգիչ Էլթոն Ջոնը Facebook-ի իր էջում հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի` մեծ էկրաններ դուրս գալու մասին:

«Ուրախ եմ հայտնել «Խոստումը» ֆիլմի` մեծ էկրաններ բարձրանալու մասին։ Այն ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ահավոր է: Դա ճիշտ չէր: Եկեք #պահենքԽոստումը երբեք չմոռանալ այդ մասին և աջակցել մարդու իրավունքներին, որտեղ էլ որ լինենք», - գրելէ նա:

Աշխարհահռչակ երգչի խոսքով, ցեղասպանության զոհերից և ոչ մեկը չպետք է մոռացվի:



Ավելի վաղ Էլթոն Ջոնը և կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշը փետրվարի 27-ին կայացած, «Օսկար» մրցանակաբաշխության առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ ներկայացրել են «Խոստումը» ֆիլմը: Ֆիլմը ներկայացվել է բարեգործական ընթրիքի ժամանակ, որի ընթացքում հավաքված ողջ հանգանակությունը ուղղվել է մարդասիրական ծրագրերի իրականացմանը:

«Խոստումը» ֆիլմի ստեղծողների թիմը որոշել է նվիրաբերել ֆիլմի ցուցադրությունից ստացված եկամուտը ոչ առևտրական կազմակերպություններին, այդ թվում, Էլթոն Ջոնի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին (Elton John AIDS Foundation/EJAF) և մարդու իրավունքների պաշտպանության այլ կազմակերպություններին: Միջոցառման ընթացքում մարդասիրական նպատակներով հավաքվող միջոցների հավաքին աջակցել են հայ բարերարներ Վաչե և Րաֆֆի Մանուկյանները:

Загружается новость ... "Лево"

«Խոստումը» դրամայի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնի շրջանակում:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-