415.24
4.83
386.52
+14
Եղանակը Երևանում
Հայ

Դիլիջանում սպանված շան գործով մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

14:37
09 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին, այս մասին այսօր հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք):

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2019 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը 13:15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել