Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը

25.07.2017, 21:05
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Դաշնային խորհուրդը կվերահսկի Տրանսպորտի նախարարության կողմից ինքնաթիռում ձեռքի ուղեբեռի պահանջների մասին նորմատիվային ակտի պատրաստման գործընթացը։

Այս փաստաթուղթն անհրաժեշտ է այն օրենքի ընդունման կապակցությամբ, որով չեղարկվում է անվճար ուղեբեռի տեղափոխումը չվերադարձվող ավիատոմսերի դեպքում, հաղորդում է Ինտերֆաքսը։

Загружается новость ... "Лево"

«Մենք ունենք ժամանակ Տրանսպորտի նախարարության հետ միասին աշխատելու նորմատիվային ակտերի բովանդակության վրա։ Տրանսպորտի նախարարությունը ֆորմալ կերպով ներկայացրել է ամեն ինչ, ինչպես հարկն է, և երեկ այդ նորմատիվային ակտն արդեն հրապարակվել է կայքում», – նշել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Նրա խոսքով, նորմատիվային ակտի բովանդակությունը չի գոհացնում Դաշնության խորհրդի անդամներին։

«Ինչ վերաբերում է ձեռքի ուղեբեռին։ Դուք այնտեղ ինչ–որ անհեթեթություն եք գրել, որ չի կարելի ինքնաթիռ տեղափոխել բջջային հեռախոսներ, գրքեր, ծաղիկներ, վերնազգեստ։ Ո՞վ է այդ նորմատիվային ակտի հեղինակը», – հարցով դիմել է Մատվիենկոն նիստին մասնակցող Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Արիստովին, ով պատասխանել է, որ հեղինակը նախարարությունն է։

«Դա անպատասխանատու քայլ է։ Սերգեյ Ալեքսևիչ, մեկնաբանեք այն անհեթեթությունները, որոնք այնտեղ գրված են», – նշել է Մատվիենկոն։

«Մենք պատրաստ ենք քննարկել այս հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Սպառողների ռուսական միությունն արդեն առաջարկել է իր ծառայությունները քննարկման համար», – նշել է Արիստովը։

Загружается новость ... "Право"

Մատվիենկոն ենթադրել է, որ նախարարությունն այդ նորմատիվային ակտը մշակել է «հապճեպ, քանի որ սենատորներն այն պահանջել են, և ակտը կրում է սադրիչ բնույթ»։ Նա կոչ է արել նախարարությանն «այլևս թույլ չտալ նման հիմարություններ»։ Բացի այդ, Մատվիենկոն կոչ է արել ՌԴ տրանսպորտի նախարարությանը «պատժել այդ նորմատիվային ակտի հեղինակին»։

Սենատոր Անդրեյ Կլիշասը, ով ավելի վաղ կողմ է հանդես եկել օրենքի ժխտմանը, խորհուրդ է տվել Տրանսպորտի նախարարությանը կայքից հանել նորմատիվային ակտի նախագիծը, քանի որ «իրավիճակն էլ ավելի է վատացել»։

Այսօր Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրինագծին, որով չեղարկվում է չվերադարձվող ավիատոմսի դեպքում անվճար ուղեբեռի տեղափոխումը։–0–