Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
24.06.2017,
15:58
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
Այդ պահի տեսանյութը հրապարակվել է PZ Actual հրատարակության Facebook–յան էջում, հաղորդում է lenta.ru–ն։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ նախագահի այցելության ժամանակ, որտեղ նա մասնակցել է ասֆալտի գործարանի բացմանը։ Լրագրողների հետ շփման ժամանակ նախագահի գլխի մոտ թռչող իշամեղուն հանկարծ հայտնվել է նրա բերանում։
Նախագահն իրեն չի կորցրել և կատակել է. «Ես իշամեղու կերա, ես իշամեղու կերա», – նշել է նա ու առաջարկել լրագրողներին տեսանյութն ուղարկել CNN հեռուստաալիք։
Միջադեպից հետո նախագահի օգնականը նրան ջուր է առաջարկել, ինչից հետո Սոլիսը շարունակել է ելույթը։–0–