ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ճապոնացի գիտնականները պնդում են, որ ծերացումը կարելի է դանդաղեցնել բրոկոլիի, կաղամբի և ավոկադոյի միջոցով: Դրանք պարունակում են նիկոտինամիդի մոնոնուկլեոտիդ (NMN), որը փոխհատուցում է էներգիայի կորուստը: Վերջինս, գիտնականների կարծիքով,ծերացման գլպավոր գործոններից է: Հետազոտությունը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում, հաղորդում է gazeta.ru-ն:
Ծերացման ժամանակ օրգանիզմը աստիճանաբար կորցնում է նիկոտինամիդադենինդինուկլեոտիդ համաերմենտ (NAD) արտադրելու ունակությունը, որն անհրաժեշտ է էներգիայի արտադրման համար: Ինչպես ցույց են տվել մկների վրա անցկացված հետազոտությունները, NAD-ի քանակը օրգանիզմի մեջ ուղիղ ներարկման միջոցով ոչ մի արդյունքի չի բերում: Սակայն պարզվեց, որ NMN-ն ունակ է արագ վերածվել NAD-ի:
Երիտասարդ մկների համար NMN-ն օգուտ չունի. նրանց օրգանիզմն ինքն իրենով արտադրում է բավական քանակի NAD: Այնպես որ ավելի առողջ կամ երիտասարդ նրանք չդարձան: -0-