Բակո Սահակյանը Վիկ Դարչինյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
11.07.2017,
18:31
ԱՀ նախագահը Վախթանգ Դարչինյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով միջազգային մրցասպարեզներում ունեցած նշանակալի հաջողությունների համար։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Վախթանգ Դարչինյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով միջազգային մրցասպարեզներում ունեցած նշանակալի հաջողությունների համար։
Բակո Սահակյանն այսօր` հուլիսի 11-ին իր ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին:
Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Загружается новость ... "Лево"
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վախթանգ Դարչինյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում և նրա ակտիվ ներգրավվածությունը համահայկական տարբեր ծրագրերում:
Վիկ Դարչինյանը աշխարհի բազմակի չեմպիոն է IBF, WBA, WBC և IBO վարկածներով, աշխարհի բացարձակ չեմպիոն է գերթեթև քաշային կարգում IBF, WBA և WBC վարկածներով։–0–