414.65
6.52
395.92
+6
Եղանակը Երևանում
Հայ

Մոլորակի 15 ամենաօգտակար մթերքները

21:25
07 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու առողջությունը ուղղակի կապ ունի նրա հետ, թե ինչից է բաղկացած նրա ամենօրյա սննդակարգը:

fitnessi.ru կայքը ներկայացնում է աշխարհի 15 ամենաօգտակար մթերքը: Դրանցից յուրաքանչյուրի օգտագործումը կանխարգելում է բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում նաև քաղցկեղը: Դրանցից շատերն ուժեղ հակաօքսիդանտներ են, ուստի օգնում են պաշտպանել օրգանիզմի բջիջները ազատ ռադիկալների վնասակար ներգործությունից:

Այս մթերքն անգնահատելի արժեք է ներկայացնում մեր օրգանիզմի համար: Ավելի լավ է գնել փոքր-ինչ թանկը, բայց որակյալը և օգտակարը, քան սնվել կիսաֆաբրիկատներով և հետո գումար վատնել դեղորայքի վրա:

1. Ծիրան

абрикос

Ծիրանի բաղադրության մեջ առկա է բետա-կարոտին, որը թույլ չի տալիս ազատ ռադիկալներին քայքայել օրգանիզմի ներքին կառուցվածքը:

2. Ավոկադո

Авокадо

Չնայած, որ ավոկադոն շատ ճարպոտ միրգ է, ինչի պատճառով այն նաև անվանում են անտառային կարագ, այն անասելի օգտակար է մարդու օրգանիզմի համար: Օլեինաթթուն, չհագեցած ճարպերը, որոնք առկա են այս մրգում, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և ավելացնում բարձր խտության ճարպասպիտակուցների քանակը: Այս միրգը կանխարգելում է ինֆարկտի ռիսկը:

3. Ազնվամորի

Малина

Ազնվամորին հարուտս է էլաջիկ թթվով, որն օգնում է կանգնեցնել քաղցկեղային բջիջների աճը: Հատապտուղը հարուստ է նաև C վիտամինով:

4. Մանգո 

манго

Միջին չափի մանգոն պարունակում է շուրջ 57 մգ վիտամին C, ինչը կազմում է օրական մարդուն անհրաժեշտ սպառման նորման: Այս հակաօքսիդանտն օգնում է կանխարգելել արտրիտները և նպաստում է վերքերի բուժմանը, ինչպես նաև ամրացնում է իմունային համակարգը:

5. Մշկային սեխ 

Мускусная дыня

Սեխում պարունակվող վիտամին C-ն և բետա կարոտինը երկու շատ ուժեղ հակաօքսիդանտներ են, որոնք օգնում են պաշտպանել օրգանիզմի բջիջներն ազատ ռադիկալների բարձր ակտիվության հետ կապված վնասից:

6. Լոռամրգի հյութ

Клюквенный сок

Լոռամրգի հյութն օգնում է պայքարել միզապարկի վարակների դեմ` խոչընդոտելով մանրէների աճին: Մեկ բաժակ լոռամրգի հյութը կարունակում է ընդամենը 144 կալորիա: Լոռամրգի հյութը և դրանից պատրաստված տարատեսակ ըմպելիքներն օժտված են միզամուղ ուժեղ հատկություններով: 

7. Լոլիկ

сок, томат, напиток

Ամենաուժեղ կարոտինոիդներից լիկոպենը պարունակվում է լոլիկներում: Այն ազդում է ինչպես հակաօքսիդանտ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լոլիկները նվազեցնում են միզապարկի, ստամոքսի հիվանդությունների զարգացման վտանգը, ինչպես նաև ամեն օր լոլիկի օգտագործումը 50 տոկոսով նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի հավանականությունը: Պետք է առանձին նշել նաև, որ ջերմային մշակման ենթարկելուց հետո լոլիկի լիկոպենը ոչ միայն չի քայքայվում, այլ դրա ազդեցությունն ավելի է ուժեղանում:

8. Չամիչ

Изюм

Այս փոքրիկ մարգարիտները երկաթի գլխավոր աղբյուրն են, որն օգնում է հյուսվածքներին թթվածին հասցնել:

9. Թուզ

инжир

Թուզը կալիումի և ածխաջրերի լավ աղբյուր է: Բացի այդ, այն պարունակում է վիտամին B6, որը պատասխանատու է սերոտոնինի` «հաճույքի հորմոնի» արտադրության համար:

 10. Կիտրոն

Лимон

Կիտրոնը մեջ պարունակում է լիմոնեն և վիտամին C, որն օգնում է կանխարգելել քաղցկեղը: Կիտրոնն օժտված է շատ ցածր կալորիականությամբ, չունի ճարպեր և ածխաջրեր: Այն առավել օգտակար է կեղևով օգտագործելու դեպքում, քանի որ բոլոր օգտակար հատկությունները կուտակված են հենց կեղևի մեջ:

11. Սոխ

Лук

Սոխը հարուստ է կվերցիտինով` ամենաուժեղ ֆլավոնոիդով: Հետազոտությունները ցույց են տվել, որ սոխը նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը:

12. Կանկար

артишок

Առաջին հայացքից այս արտասովոր բանջարը պարունակում է ոչ քիչ քանակի սիլիմարին` հակաօքսիդանտ, որը նվազեցնում է մաշկի քաղցկեղի ռիսկը: Բացի այդ, բջջանյութը վերահսկում է արյան մեջ խոլեստերինի քանակը:

13. Ծլեցրած ցորեն

зародыши пщеницы

Մեկ ճաշի գդալը պարունակում է օրվա ընթացքում անհրաժեշտ մագնեզիումի 7 տոկոսը, որը կանխարգելում է մկանային ջղակծկումների առաջացումը: Բացի այդ, ցորենը վիտամին E-ի լավ աղբյուր է:

14. Ոսպ

чечевица

Ոսպը (պարունակում է իզոֆլավոններ (Isoflavones)) օժտված է չարորակ բջիջները «ճնշելու» հատկությամբ և պարունակում է բջջանյութ, որը բարելավում է ողջ օրգանիզմի աշխատանքը:

15. Խեցգետնակերպեր (կակղամորթեր, միդիա)

моллюски, мидии

B12 վիտամինը, որը պարունակվում է այս ծովամթերքում, աջակցում է նյարդերի գործունեությանը և մտավոր ունակություններին: Բացի այդ, դրանցում առկա է երկաթ, մագնեզիում և կալիում, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին:


 Օգտագործեք այս մթերքները ձեր սննդակարգում, և ձեր առողջությունն ապահովված կլինի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
15:59
10 Նոյեմբերի 2022
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից
15:31
01 Նոյեմբերի 2022
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին. ՎԻԴԵՈ
12:35
24 Հոկտեմբերի 2022
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
11:57
24 Հոկտեմբերի 2022
Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորի 5 օգտակար հատկությունները
11:25
24 Հոկտեմբերի 2022
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ
10:15
24 Հոկտեմբերի 2022
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
12:31
17 Հոկտեմբերի 2022
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը  «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում. ՖՈՏՈ
10:00
13 Հոկտեմբերի 2022
Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
14:26
02 Սեպտեմբերի 2022
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Որակավորված ֆիթնես մարզիչ նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ