Սեպտեմբերի 1-ից Երևանում տրանսպորտային կոլապս է սպասվում

29.08.2019, 10:36
Սեպտեմբերի 1-ից Երևանում սկսվելու է տրանսպորտային կոլապս, որը աղբահանությունից հետո ոչ պակաս խնդիրներ է առաջացնելու քաղաքային իշխանությունների համար:
Սեպտեմբերի 1-ից Երևանում տրանսպորտային կոլապս է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Փորձագետները կանխատեսում են, որ սեպտեմբերի 1-ից Երևանում սկսվելու է տրանսպորտային կոլապս, որը աղբահանությունից հետո ոչ պակաս խնդիրներ է առաջացնելու քաղաքային իշխանությունների համար:

Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, պատճառն առավել քան պարզ է՝ մեքենաների թիվն անընդհատ ավելանում է, իսկ ենթակառուցվածքները մնում են նույնը, չնայած հայտարարված նպատակներին և նախագծերին:-0-