ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ` «Գեորգիևյան ժապավենը քայլում է երկրագնդով» թեմայով

28.04.2014, 14:38
Երեքշաբթի` ապրիլի 29–ին, ժամը 11։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա–Երևան–Կիև–Քիշնև–Աստանա–Բաքու–Թբիլիսի տեսակամուրջը` «Գեորգիևյան ժապավենը քայլում է երկրագնդով» թեմայով։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ.  «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ` «Գեորգիևյան ժապավենը քայլում է երկրագնդով» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` ապրիլի 29–ին, ժամը 11։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա–Երևան–Կիև–Քիշնև–Աստանա–Բաքու–Թբիլիսի տեսակամուրջը` «Գեորգիևյան ժապավենը քայլում է երկրագնդով» թեմայով։

Այս տարի ապրիլի 24–ին Մոսկվայում մեկնարկած «Գեորգիևյան ժապավեն» ակցիան կդառնա Հայրենական մեծ պատերազմի 69–րդ տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումների բաղկացուցիչ մասը, որոնք կանցկացվեն հետխորհրդային տարածքի և հեռավոր արտասահմանի երկրներում։

Մայիսի 9–ին նվիրված ակցիայի, ինչպես նաև այլ միջոցառումների մասին կպատմեն տեսակամրջի մասնակիցները։

Մոսկվայից տեսակամրջին կմասնակցի`

– Ուսանողական համայնքի տնօրեն Օլեսյա Վոլչենկովան։

Աստանայից տեսակամրջին կմասնակցի`

– Աստանա քաղաքի երիտասարդության գործարար խորհրդի գործադիր տնօրեն Ալիշեր Սապարինը։

Բաքվից տեսակամրջին կմասնակցեն`

– Ադրբեջանի ժողովուրդների համերաշխության հասարակական միավորման նախագահ Տատյանա Քերիմովան,

–Ադրբեջանի ռուսական համայնքի փոխնախագահ Բորիս Վորոնինը։

Երևանից տեսակամրջին կմասնակցի`

– ««Վիկտորիա» պատմաբանների ակումբ» պատմամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասոյանը։
Կիևից տեսակամրջին կմասնակցի`

– Ուկրաինայի հակաֆաշիստական կոմիտեի նախագահ Գեորգի Բույկոն։

Քիշնևից տեսակամրջին կմասնակցի`

– Ռուս երիտասարդների լիգայի ներկայացուցիչ Տատյանա Կուզնեցովան։

Թբիլիսիից տեսակամրջին կմասնակցի`

– «Հայրենիք» ռուս հայրենակիցների միության ղեկավար Վալերի Սվարչուկը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-