ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև տեսակամուրջ կկազմակերպվի
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև տեսակամուրջ՝ «Աղանդները հետխորհրդային տարածքում՝ վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով։
73 տարի Խորհրդային Միությունում աթեիզմի գաղափարախոսությունն է իշխել, և քաղաքացիների մեծամասնությունն աղոտ պատկերացումներ է ունեցել կրոնի մասին։ 90-ականների սկզբի ժողովրդավարական բարեփոխումները հանեցին բոլոր խոչընդոտներն ու սահմանափակումները, այդ թվում՝ կրոնի բնագավառում։ Օգտվելով այդ ազատությունից՝ հետխորհրդային տարածքի երկրներում առաջացած հոգևոր վակուումը փորձեցին լցնել օտարերկրյա «վարդապետները»՝ քարոզիչները և միսիոներները ողջ աշխարհից, ի հայտ եկան սեփական աղանդները։ Որքանո՞վ է այսօր աղանդավորությունը տարածված Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում։ Արդյո՞ք, աղանդներն իրական սպառնալիք են ներկայացնում։ Ինչպիսի՞ն է այսօր սննդարար միջավայրը զանազան քարոզիչների և գուրուների համար։ Գոյություն ունեն, արդյո՞ք, մարդկանց մոտ հոգեբանական կամ սոցիալական հակվածությունների աղանդավորական գիտակցության նկատմամբ։ Ինչպե՞ս պայքարել աղանդավորության դեմ։ Այս և այլ հարցերը կքննարկվեն տեսակամուրջի ընթացքում։
Մասնակիցները Երևանում՝
- Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը,
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ։
Մասնակիցները Մոսկվայում՝
- Հանուն սուրբ մարտիրոս Իրինեյ Լիոնսկու կրոնագիտական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Ալեքսանդր Դվորկինը,
- Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ։
Մասնակիցները Թբիլիսիում՝
- «Սամեպո գվիրգվինի» («Արքայական թագ») միապետական շարժման առաջնորդ Իյա Բագրատիոնի-Մուխրանելին,
- Վրաց եկեղեցու ներկայացուցիչ Իոանե Գամրեկելին։
Մասնակիցները Կիևում՝
- հոգևոր ճեմարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, կրոնագետ Տարաս Բորոզենեցը,
- «Պաշտամունքներ և հասարակություն» համաուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Վալերի Չաբանենկոն,
- հոգեբան-քրեագետ, Ներքին գործերի համալսարանի հոգեբանական ուղեկցության լաբորատորիայի պետ Յուրի Իրխինը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց փ. 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր
Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19.--0—

