ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված կառավարության շենքում Մինասի որմնանկարների տեղադրմանը
08.11.2010,
13:42
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված կառավարության շենքում Մինասի որմնանկարների տեղադրմանը
Երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ ՀՀ կառավարության շենքում հռչակավոր հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղադրման կապակցությամբ:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝
- ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,
- Ջաջուռում գտնվող Մինասի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը,
- Ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց փ. 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր
Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19.--0—

