ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Միջազգային բաց ճարտարապետական մրցույթին
Չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, ժամը 13:30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Միջազգային բաց ճարտարապետական մրցույթին, որն առաջին անգամ կազմակերպվում է Հայաստանում: Մրցույթը հայտարարված է Երևանում նախկին Երիտասարդական պալատի վայրում Intercontinental հյուրանոցային համալիրի հետ բիզնես-կենտրոնի ճարտարապետական հայեցակարգի մշակման համար:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
Ծրագրի ղեկավար, ճարտարապետ Լևոն Վարդանյանը,
«Ավանգարդ Մոտորս» ՓԲԸ-ի նախագահ, միջազգային ժյուրիի անդամ Էդվարդ Ավետիսյանը,
2009 թ.-ին AIA-ի (American Institute of Architects) ոսկե մեդալակիր, ժյուրիի անդամ Մակոտո Վատանաբեն (Ճապոնիա):
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

