Մեսսին ապաքինվում է և Բարսելոնա կվերադառնա շաբաթվա վերջին

26.12.2013, 11:35
Մեսսին ապաքինվում է և  Բարսելոնա կվերադառնա շաբաթվա վերջին
Մեսսին ապաքինվում է և  Բարսելոնա կվերադառնա շաբաթվա վերջին

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն ապաքինվում է ազդրի հատվածում ստացած վնասվածքից հետո և ընթացիկ շաբաթվա ավարտին կվերադառնա Բարսելոնա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով As–ին։

Մեսսին ազդրի երկգլուխ մկանի վնասվածք էր ստացել «Բետիսի» հետ նոյեմբերի 10–ին Իսպանիայի առաջնության 13–րդ մրցախաղի ընթացքում (4:1)։ Դրանից 9 օրը անց նա մեկնեց Արգենտինա, որպեսզի ապաքինվի իր ազգային թիմի բազայում` իր բժշկական շտաբի վերահսկողությամբ։ Ներկա պահին ֆուտբոլիստը ապաքինման եզրափակիչ փուլում է։ Ակնկալվում է, որ 26–ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մարզումները կսկսի հունվարի 2–ից։

Այս սեզոնի 16 խաղի ընթացքում Մեսսին 14 գոլ է խփել։ –0–