ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդականը Երևանում․ հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ
25.07.2024,
14:09
Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ, հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:
ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը:

