Պորոշենկոն գեներալ–լեյտենանտ Լիտվինին նշանակել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան
20:21
20 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Հայաստանում Ուկրաինայի դեսպան է նշանակել գեներալ–լեյտենանտ Պյոտր Լիտվինին։ Ինչպես հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, համապատասխան հրամանագիրը ստորագրվել է 2018 թվականի հունիսի 19–ին։
«Նշանակել Պյոտր Միխայիլի Լիտվինին Ուկրաինայի դեսպան Հայաստանի Հանրապետությունում»,– ասվում է հրամանագրում։
Պյոտր Լիտվինը 2012 թվականի մայիսից եղել է Ուկրաինայի Զինված ուժերի Ցամաքային զորքերի 8–րդ բանակային կորպուսի հրամանատար։ Ուկրաինայի արևելքում պատերազմի ժամանակ զբաղեցրել է «Դ» սեկտորի զորքերի հրամանատարի պաշտոնը։ -0-
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը