Հայաստանի իշխող կոալիցիայի ներսում 2011 թվականին իրական հակամարտություն է ծագել. փորձագետ

23.12.2011, 15:13
Հայաստանի իշխող կոալիցիայի ներսում 2011 թվականին իրական հակամարտություն է ծագել. փորձագետ

2011 թվականին իրական հակամարտություն է առաջացել Հայաստանի ընդդիմության և իշխանություններրի միջև, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:

Հայաստանի իշխող կոալիցիան ձևավորրվել է 2008 թվականի մարտին անցկացված նախագահական ընտրություններից հետո: Կոալիցիայի կազմում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը:

«Այսօր երկրի քաղաքական վերնախավի ներսում ուժեղ մրցակցություն է նկատվում: Ինչպես էլ որ դա ներկայացնեն, այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև մրցակցությունն իրական է, այլ ոչ թե շինծու»,- ասաց Գիրագոսյանը՝ ամփոփելով տարվա ներքաղաքական արդյունքները:

Գիրագոսյանը վստահ է, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կանցնի հաջորդ գումարման խորհրդարան: Միաժամանակ, նրա կարծիքով, կոալիցիոն «Բարգավաճ Հայաստանը», հակառակ կանխատեսումների, արդար ընտրությունների դեպքում չի կարող մեծամասնություն դառնալ Ազգային ժողովում:

Նա ընդգծեց նաև, որ 2012 թվականի մայիսի 6-ին ծրագրված խորհրդարանական ընտրությունները Հայաստանում շատ կարևոր են, քանի որ կորոշեն Հայաստանի ապագան՝ կամ ժողովրդավարական, կամ օլիգոպոլ:
Գիրագոսյանն անդրադարձավ նաև բանակում տեղ գտած ողբերգական միջադեպերին և խաղաղ ժամանակ զինվորների մահվանը, հայտարարելով, որ լուրջ քայլեր են անհրաժեշտ հայկական բանակում կարգուկանոնն ամրապնդելու համար:

Նա Հայաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ արեց օժանդակել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին «զինվորական համազգեստ կրելու համար անարժան» մարդկանցից բանակը մաքրելու գործում: -0-