ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի Աստանայում 2010 թվականին. Նազարբաև

22.12.2009, 13:10
ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի Աստանայում 2010 թվականին. Նազարբաև
ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի Աստանայում 2010 թվականին. Նազարբաև

ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի Աստանայում 2010 թվականի կեսերին, տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։   

«Արտգործանախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի հաջորդ տարվա կեսերին»,- ասել է Նազարբաևը՝ երեքշաբթի հանդես գալով Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտների հետ հանդիպման ընթացքում։

Ղազախստանը 2010 թվականին կնախագահի ԵԱՀԿ-ում։ Հանրապետությունը հանդես է եկել Աստանայում Կազմակերպության գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությամբ։ Տվյալ առաջարկությունը հավանության է արժանացել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) կողմից։

ԵԱՀԿ գագաթնաժողովները բարձր մակարդակով անցկացվել են 1975 թվականին կազմակերպության ստեղծման պահից՝ տարին վեց անգամ։ ԵԱՀԿ վերջին գագաթնաժողովն անցկացվել է 1999 թվականին Ստամբուլում, իսկ կազմակերպության վերջին քաղաքական հռչակագիրն ընդունվել է 2002 թվականին։

ԵԱՀԿ կազմում 56 երկիր է ընդգրկված։ Ղազախստանն ԱՊՀ երկրներից և մահմեդական աշխարհի երկրներից առաջինն է, որ կգլխավորի Կազմակերպությունը։ -0-