Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Ջոն Հոփքինսի անվան համալսարանում, հայտարարել է, որ իր նախնիները չէին կարող Ցեղասպանություն գործել, գրում է « Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
Էրդողանի խոսքերով` 1915 թ.-ին Թուրքիայում տեղի է ունեցել հայերի տեղահանում, որը կատարվել է անվտանգության նպատակով:
«Կան տեղահանման հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ես տեսել եմ սեփական աչքերով: Ես չեմ հասկանում, թե ինչ փաստերի հիման վրա են Հայերի Ցեղասպանության մասին պնդումները»,- հայտարարել է թուրք վարչապետը: -0-