Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականները ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կքննարկեն ՌԴ Պետդումայում

22.10.2009, 10:19

Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների հանդիպումը՝ ռուս պատգամավորների մասնակցությամբ, տեղի կունենա հինգշաբթի Ռուսաստանի Պետդումայում: Հանդիպման ընթացքում խորհրդարանականները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) մամուլի ծառայության աշխատակիցը:

Յուրաքանչյուր կողմից հանդիպմանը կմասնակցի հինգ խորհրդարանական, ինչպես նաև՝ Ռուսաստանում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանները և Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Ինչպես նախօրեին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը, հանդիպումը կդառնա մինչ այժմ անցկացվող նման հանդիպումների շարունակությունը:-0-