Նախիջևանում Ադրբեջանի վերադիրքավորման փորձերը կանխվելու են. ՀՀ ԱԳՆ

14.08.2018, 16:24
Նախօրեին Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանը կրակով է պատասխանել Նախիջևանում Ադրբեջանի սադրանքներին։
Նախիջևանում Ադրբեջանի վերադիրքավորման փորձերը կանխվելու են. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի վերադիրքավորման փորձերը Նախիջևանում ամեն կերպ կանխվելու են, հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանը կրակով է պատասխանել Նախիջևանում Ադրբեջանի սադրանքներին։

Загружается новость ... "Право"

«Նախիջևանում Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք վերջին հավաստիացումները ստացել ենք Պաշտպանության նախարարության կողմից: Ինչ վերաբերում է վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային և այլ խողովակներով մենք հայտնել ենք ադրբեջանական կողմին՝ նման վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամեն կերպ կանխվելու են», – երեքշաբթի ճեպազրույցում հայտնեց Նաղդալյանը։

Նախիջևանի Ինքնավար հանրապետությունը հայկական պատմական տարածք է, այսօր Ադրբեջանի էքսկլավ է և ունի ինքնավար պետության կարգավիճակ Ադրբեջանի Հանրապետության կազմում։ -0-