Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
20.01.2017,
15:30
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Դեկտեմբերի կեսերին Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը>>
«Բավարարել Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազության` ծագումով ՌԴ ք. Սվերդլովսկից (Եկատերինբուրգ), ՌԴ և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Վալերայի Լապշինին հանձնելու հայցը`Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար», - նշվում է վճռի մեջ։
Բելառուսի ՆԳՆ պատժակատարողական վարչությանը հանձնարարվել է կազմակերպել Լապշինի հանձնումը Ադրբեջանի իրավասու մարմինների ներկայացուցիչներին` նրա հանձնման վճռի մասին որոշումը ուժի մեջ մտնելուց հետո:
Զոհրաբյանի խոսքով, այդ որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարանում՝ 10-օրյա ժամկետում։
«Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից։ Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմանում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։ Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը», - նշեց Զոհրաբյանը: -0-