ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Մերկելի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

30.08.2018, 13:51
Մարիա Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Մերկելի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Օգոստոսի 24–ի պաշտոնական այցի ժամանակ Մերկելը հայտնել էր, որ Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ղարաբաղյան խաղաղ կարգավորման շրջանակում։

«Դա պետք է լուծեն կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված երկրները, և դա պետք է անել առկա ձևաչափերի աշխատանքի արդյունավետության ըմբռնմամբ։ Այդ գործոններից ելնելով էլ, կարծում եմ, պետք է դիտարկել նման հայտարարությունները»,– ասել է Զախարովան։

Загружается новость ... "Лево"

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-